Գիտնականները ստեղծել են ամենապաշտպան կանխարգելիչներ կանանց համար

00:53 • 12.12.12

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ արդեն մոտ են կանացի կանխարգելիչի ստեղծմանը, որը լուծվում է մարմնում և պաշտպանում է անցանկալի հղիությունից, ինչպես նաև վեներական հիվանդություններից, տեղեկացնում է NEWS.ru Israel կայքը:


Այս նախատիպը ստեղծվել է «էլեկտրամանման» միջոցով, որը հնարավորություն է տալիս ստեղծել նանոմանրաթելեր` առնվազն 100 նանոմետր տրամագծով: Նյութը, որից գիտնականները մտադրված են «մանել» այս սարքավարումը, իր մեջ ներառում է հորմոնային կանխարգելիչների և հակավիրուսային դեղորայքի կոկտեյլ, նշվում է PLoS One կայքում: Ծրագրվում է նաև ստեղծել «դանդաղ ազդեցության» կանխարգելիչ, որը պետք է պաշտպանի կնոջը մի քանի ժամերի ընթացքում: 
 

Գիտնականները ստեղծել են ամենապաշտպան կանխարգելիչներ կանանց համար