Twitter-ում Հռոմի պապի առաջին գրառմանը սպասում է ավելի քան 600 հազար մարդ
Կաթոլիկ եկեղեցու ղեկավար, Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-րդն այսօր պատրաստվում է կատարել առաջին գրառումը Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում, որը գրանցվել էր նախորդ շաբաթ, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Վատիկանի մամուլի ծառայությանը։
Հռոմի պապի անգլիալեզու էջի հայտնվելուց ի վեր դրան հետևում է արդեն ավելի քան 625 հազար մարդ, ևս տասնյակ հազարավոր մարդիկ հետևում են էջի այլ լեզուներով տարբերակներին։
Վատիկանի վստահեցմամբ՝ Հռոմի պապը պատրաստվում է կանոնավոր կերպով հաղորդագրություններ հրապարակել իր էջում ինչպես սովորական օրերի, այնպես էլ եկեղեցական տոների մասին։
Բացի այդ, Հռոմի պապը կպատասխանի հավատի և կրոնի մասին հարցերին։ «Հռոմի պապը պատրաստ է զրուցել յուրաքանչյուրի հետ»,- նշել են մամուլի ծառայությունում։
Նրա բլոգը կվարվի 7 լեզուներով՝ ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, պորտուգալերեն, լեհերեն և արաբերեն։










