Սկսվել է չինական «Նոյյան տապանի» փորձարկումը
Չինաստանում սկսվել է մի կոնստրուկցիայի փորձարկում, որն անվանվել է «Նոյյան տապան», հայտնում է Reuters-ը:
Չինական «Նոյյան տապանը» գնդաձև է, որի հեղինակը գյուտարար Լիու Քիյուանն է: Գունդն ունի 17 խմ ծավալ:
Փորձարկումը կատարվել է այսօր, Հեբեյ նահանգի գետերից մեկի ջրերում: Գյուտարարը 1,8 մլն յուան՝ 288 000 ԱՄՆ դոլար գումար է ծախսել իր ստեղծագործության համար:
Իրականում նա 8 «Նոյյան տապան» է պատրաստել, իսկ այդ հարցում գյուտարարին օգնել են կահույքի գործարանի աշխատակիցները:
Դրանք, գիտնականի մտահղացմամբ, փրկարար մակույկներ են ծառայելու երկրաշարժերի, ցունամիների ու ջրհեղեղների ժամանակ:










