ԱՄՆ-ում մահացել է հայտնի հնդիկ երաժիշտ Ռավի Շանկարը (տեսանյութ)

09:57 • 12.12.12

ԱՄՆ-ում 92 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի հնդիկ երաժիշտ Ռավի Շանկարը, ում անվանում էին Սիտարի արքա, հայտնում է РИА Новости-ն։

 

Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ երաժիշտը մահացել է Սան Դիեգո քաղաքի հիվանդանոցում։ Ռավի Շանկարը կարողացել է դասական հնդկական երաժշտությունը հայտնի դարձնել ամբողջ աշխարհին։ Շանկարի շնորհիվ նրա երաժշտական գործիքը՝ հնդկական սիտարը, հայտնի է նաև արևմտյան երաժիշտների շրջանում։


Ռավի Շանկարը երեք անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի։

Շանկարը հանրահայտ երգչուհի Նորա Ջոնսի հայրն է։