«Ռուսական» iPhone-ի մշակման աշխատանքներն ավարտվել են

15:58 • 12.12.12

Ռուսական Yota Devices (YD) ընկերությունն ավարտել է «ռուսական» iPhone-ի մշակման աշխատանքները։ Նոր սմարթֆոնն ունի 2 էկրան և կարող է աշխատել LTE ցանցերում, գրում է Вести-ն։

 

Ընկերության տնօրենը նշել է, որ նորույթը կներկայացվի Mobile World Congress (MWC) ցուցադրության շրջանակներում՝ 2013թ.-ի փետրվարին։ Yота-ի սմարթֆոնի առանձնահատկությունն այն է, որ ունի 4,3 դյույմանոց 2 էկրան։ Սմարթֆոնի հետևի մասում տեղադրված էկրանը հիմնված է էլեկտրոնային թանաքի՝ E Ink-ի տեխնոլոգիայի հիման վրա։ Այս էկրանը հնարավորություն է տալիս խնայել հեռախոսի լիցքը։

 

Ռուսական նորույթը գործում է Andriod օպերացիոն համակարգի հիման վրա։ Բացի այդ, սմարթֆոնի մյուս առավելությունը 12 մեգապիքսելանոց տեսախցիկն է։  Սմարթֆոնը համալրված է 2 գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ, Wi Fi-ով, Bluetooth-ով  և Qualcomm Snapdragon պրոցեսորով։ Դրա գինը կկազմի 20 հազար ռուբլի, սակայն նոր սարքի թողարկման օրը դեռևս հայտնի չէ։

«Ռուսական» iPhone-ի մշակման աշխատանքներն ավարտվել են