Թոքաբորբի վիրուսից փրկում է գարեջուրը, բայց մեծ քանակով

23:35 • 13.12.12

Ճոպոնիայի Սապպորո Բժշկական համալսարանի գիտնականները պնդում են, որ գարեջրում առկա տարրը ձմռանը փրկում է մրսածությունից, գրում է The Daily Mail-ը:

Գայլուկի կոներում առկա հումուլոնը բավականին արդյունավետ դիմակայում է շնչառական սինիցիալ վիրուսին և հակաբորբոքային հատկություններ ունի:


Դոկտոր Դզյուն Ֆուտիմոտոն նշում է, որ շնչառական սինիցիալ վիրուսը կարող է թոքաբորբ առաջացնել և երեխաների պարագայում շնչառական խնդիրներ առաջ բերել:


Ներկայում պատվաստանյութ այդ վիրուսի դեմ, որը հիմնականում ձմռանն է գյուխ բարձրացնում, դեռ գոյություն չունի:
Հետազոտության հիման վրա, Sapporo Breweries ընկերությունը պատրաստվում է ոչ ալկոհոլային ըմպելիքներ և սննդամթերք ստեղծել, որոնցում հումուլոն կլինի:


Սակայն պետք է նշել, որ գարեջրի առողջարար հատկությունների մասին գիտնականները վաղուց էին խոսում:


Գարեջրի կալորիականությունն այդքան էլ բարձր չէ, և այն սննդակարգի լավ հավելում է, եթե անհրաժեշտ է ոսկրային հյուսվածքները ամրացնել, քանի որ գարեջրում շատ սիլիցիում կա: Սիլիցիումը պետք է ոսկորների աճի և զարգացման համար: Այն նվազեցնում է նաև օստեոպորոզի վտանգը:


Սակայն մասնագետները զգուշացնում են, որ գարեջրի չափից դուրս օգտագործումը կարող է բազմաթվ խնդիրներ առաջացնել, օրինակ քաշի ավելացում, ջրազրկում և այլ: Հումոլոնը գարեջրում չափազանց քիչ քանակներով է առկա և հակավիրուսային ազդեցությունը զգալու համար պետք է մոտ 4 լիտր խմել:

 

Թոքաբորբի վիրուսից փրկում է գարեջուրը, բայց մեծ քանակով