Բելգիա տեղափոխված Դեպարդիեն վաճառքի է հանել Փարիզում գտնվող իր առանձնատունը
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, ով Ֆրանսիայից տեղափոխվել է Բելգիա՝ հարկերից խուսափելու համար, վաճառքի է հանել Փարիզում գտնվող իր առանձնատունը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին։
1820 թ. բարոն Շամբոնի համար կառուցված առանձնատունը, որը գտնվում է Սեն Ժերմեն դե Պրե թաղամասի կենտրոնում, ընդգրկված է Փարիզի պատմական հուշարձանների ցանկում։
Տան մոտավոր արժեքը 50 մլն եվրո է։










