2012-ի ամենակարևոր իրադարձություններն ըստ Facebook-ի

08:17 • 13.12.12

Facebook սոցիալական կայքն ամփոփել է անցնող 2012 թվականը՝ ըստ իրադարձությունների, մարդկանց կամ երևույթների, որոնք ամենահաճախն են հայտնվել օգտատերերի timeline-ներում, տեղեկացնում է RBC-ն: Ըստ այդմ՝ անցնող տարվա ամենակարևոր իրադարձությունը, ըստ օգտատերերի քննարկումների հաճախակիության, եղել են ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները: 

 

Երկրորդ տեղում ամերիկյան ֆուտբոլի ազգային առաջնությունն է, որն ամենանվիրական իրադարձություններից մեկն է ամերիկացիների մեծամասնության կյանքում. մոտ 166 մլն facebook-յան օգտատեր զբաղված է եղել այն քննարկելով:

 

Երրորդ տեղում հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահն է այս տարվա փետրվար ամսին: Հիշեցնենք, որ երգչուհու անունը Google որոնողական համակարգում ևս 2012թ.-ի ընթացքում եղել է ամենափնտրվածը: 

 

Տեխնոլոգիաների  և ինտերնետ-նորարարությունների տեսակետից օգտատերերի մոտ ամենամեծ հետաքրքրությունը դրսևորվել է լուսանկարների փոխանակման Instagram հավելվածի նկատմամբ (որն անցյալ տարի 1 միլիարդ դոլարով վաճառվել էր Facebook-ի սեփականատեր Մարկ Զուկերբերգին), ինչպես նաև բուռն արձագանքներ է ունեցել նոր ինտերֆեյսի՝ ժամանակագրական կարգով տվյալների դասավորման ձևաչափի (timeline) ներմուծումը:  

 

 

 

 

2012-ի ամենակարևոր իրադարձություններն ըստ Facebook-ի