Ֆիզիկոսները հերքել են Ռեմբրանդտի բնորդուհու ախտորոշումը

21:36 • 13.12.12

Տվենտեյի համալսարանի ֆիզիկոսները հերքել են այն կարծիքը, որ Ռեբրանտի «Վիրսավիան` Դավթի նամակով» կտավի բնորդուհին տառապել է կրքի քաղցկեղով: Իրենց հետազոտությունը գիտնականները հրապարակել են Journal of Biophotonics ամսագրում, իսկ կարճ տարբերակին կարելի է ծանոթանալ համալսարանի կայքում, տեղեկացնում է Lenta.ru կայքը:


Ուռուցքի առկայության մասին վարկածը առաջին անգամ հայտնել են երկու ավստրալիացի վիրաբույժ` դատելով նկարում կրծքի կապտավուն երանգից և թևատակի շրջանում առկա ուռուցքից:


Հիպոթեզը հետաքրքրել էր ֆիզիկոսներին, ովքեր զբաղվում էին բիոբժշկական օպտիկայով: Նրանց կողմից իրականացված մոդելավորման արդյունքում պարզ է դարձել, որ մաշկի երկնագույն գույնը կնկատվեր միայն այն դեպքում, եթե ուռուցքը գտնվեր մակերևույթից 1-3 մմ հեռավորության վրա: Իրականում նորագոյացությունները տեղակայված են լինում ավելի խորը և դատելով կապույտ երանգից՝ ուռուցքի առկայությունը քիչ հավանական է:


«Վիրսավիայի» բնորդուհուն ընդունված է համարել Հենդրիկե Ստոֆֆելսին` նկարչի սիրուհուն, ում կարելի է հանդիպել նաև այլ կտավներում:


 

Ֆիզիկոսները հերքել են Ռեմբրանդտի բնորդուհու ախտորոշումը