Կյանքից հեռացել է «3+2» ֆիլմի սիրված դերասանուհի Նատալյա Կուստինսկայան
Մոսկվայում, 75 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական կինոյի ու թատրոնի դերասանուհի Նատալյա Կուստինսկայան, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Բժիշկներին չի հաջողվել փրկել մոտ մեկ շաբաթ առաջ կոմայի մեջ ընկած դերասանուհու կյանքը։
ՌԴ վաստակավոր դերասանուհի Նատալյա Կուստինսկայային առավել սեր ու ճանաչում է բերել հանրահայտ «3+2» ֆիլմը, որն էկրան է բարձրացել 1963թ.-ին։
Նա նկարահանվել է նաև «Իվան Վասիլյևիչը փոխում է մասնագիտությունը» և այլ ֆիլմերում։










