Ռուսական Marussia B2 սուպերմեքենայի սերիական տարբերակը հայտնվել է ֆոտոլրտեսների տեսախցիկում

20:20 • 13.12.12

Motor Authority կայքը հրապարակել է ռուսական Marussia B2 սուպերմեքենայի մի շարք ֆոտոլրտեսական լուսանկարներ: Մինչ այս ընկերությունը փորձարկում էր մոդելի մի քանի կոնցեպտուալ տարբերակներ: Սերիական տարբերակում, լուսանկարներից կարելի է ենթադրել, որ մեքենայի ետնամասը փոխվել է:


Ռուսական սուպերմեքենան հանրությանը կներկայացվի հաջորդ տարի: Այն կհավաքվի ֆիննական Valmet գործարանում: Մեքենան կհամալրվի երկու տեսակ 2,8 լ աշխատանքային ծավալով V-աձև 6 մխոցանի շարժիչներով: Առաջին տարբերակի հզորությունը կազմում է 360 ձիաուժ, իսկ երկրորդինը` 420 ձիաուժ:


Բացի այդ, Marussia B2-ն կստանա 3,5 լիտրանոց V-աձև 6 մխոցանի շարժչ, որը 300 ձիաուժ հզորություն կունենա:
Շարժիչները կաշխատեն ռոբոտացված փոխանցումատուփի հետ` ղեկանիվի տակի փոխարկիչներով, որը շարժիչի ուժը կփոխանցի հետևի անիվներին:


Սերիական B2-ն ալիումինից շասի ունի և կարգավորվող կախոցներ, որը նախագծվել է KW ընկերության ինժեներների հետ համատեղ: Սուպերմեքենան կստանա 20 դույմանոց թեթևաձույլ անվահեծեր` Pirelli P Zero բարձր արագությունների համար նախատեսված անիվներով:


Նախագծող ընկերության տվյալների համաձայն, В2-ն տեղից մինչև 100կմ/ժ արագության հասնում է 3.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 250կմ/ժ արագության նշագծով:


Ընկերությունը պնդում է, որ Marussia B2-ի բոլոր նմուշները, որոնք պետք է թողարկվեն արտադրության առաջին տարվա ընթացքում, արդեն նախապես վաճառված են:

 

Ռուսական Marussia B2 սուպերմեքենայի սերիական տարբերակը հայտնվել է ֆոտոլրտեսների տեսախցիկում