Միք Ջագերի սիրային նամակները վաճառվել են Sotheby's աճուրդում

17:28 • 13.12.12

Sotheby's աճուրդում վաճառվել են The Rolling Stones խմբի առաջնորդ Միք Ջագերի նամակները, որոնք նա գրել է ամերիկացի երգչուհի Մարշա Հանթին, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

 

Աճուրդը կայացել է Լոնդոնում, չորեքշաբթի։ Տասը նամակների համար վճարվել է 187 250 ֆունտ ստերլինգ (ավելի քան 300 հազար դոլար)։

 

1969թ. հուլիսից օգոստոս ժամանակահատվածում գրված նամակները վաճառքի են հանվել հենց Մաշա Հանթի կողմից։ Միք Ջագերի նախկին սիրելիի խոսքով՝ նա գտնվում է ֆինանսական ծանր պայմաններում և գումարի կարիք ունի՝ պարտքերը վճարելու համար։