Արվեստի հայտնի գործը փչացրած լեհ արվեստագետին ազատազրկել են

18:17 • 13.12.12

Բրիտանական դատարանը 2 տարվա ազատազրկման է դատապարտել լեհ արվեստագետին՝ արվեստի հայտնի գործը միտումնավոր փչացնելու համար, հայտնում է Life News-ը:

 

Խոսքը Վլոդզիմեժ Ումանեցի մասին է, ով Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահում ռուսաստանցի Մարկ Ռոտկոյի «Սևը շագանակագույնի վրա» կտավի վրա իր «նկարազարդումն» էր արել:

 

Լեհն իրեն մեղավոր է ճանաչել աբստրակտ էքսպրեսիոնիզմի այդ հայտնի նմուշը փչացնելու համար: Նա կտավի վրա մասնավորապես գրել էր. «Վլադիմիր Ումանեց'12: Դեղնության պոտենցիալ ստեղծագործություն»:

 

Նկարի վերականգնումը կարող է արժենալ մինչև 300 000 ԱՄՆ դոլար, իսկ 26-ամյա Ումանեցը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել վանդալիզմի համար: Ի սկզբանե Ումանեցը «Թեյթ» է գնացել Պիկասոյի որևէ աշխատանքի վրա հետք թողնելու նպատակով: