Ռուսաստանը ԱՄՆ-ին առաջարկել է կայքերի «սև ցուցակ»-ները փոխանակել
Ռուսաստանը և ԱՄՆ-ն կարող են իրար հետ փոխանակել կայքերի վտանգավոր պարունակության մասին տեղեկությունները: Դրա մասին դեկտեմբերի 12-ին հայտարարել է «Համացանցի ապահովության լիգա»-ի գործադիր տնօրեն Դենիս Դավիդովը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ըստ Դենիսովի խոսքերի՝ «սև ցուցակների» փոխանակմամբ պետք է զբաղվեն կառավարության կողմից լիազորված մարմինները: Նա տեղեկացրել է, որ եվրոպական և ամերիկյան գործընկերները քննարկում են այս հարցը:
«Ամանորից հետո, փետրվար ամսին, հնարավոր է մենք կփոխանակվենք «սև ցուցակ»-ներով»,- նկատել է Դավիդովը: Ըստ նրա՝ դա հնարավորություն կտա ավելի արդյունավետ պայքարել հակաօրինական կայքերի դեմ:
Արգելված կայքերի ցուցակում, ըստ մասնագետների բնորոշման, ընգրկվել են մանկական պոռնոգրաֆիա պարունակող, թմրադեղեր օգտագործել քարոզող և ինքնասպանության կոչերով կայքեր:










