Samsung ընկերության գլխավոր ստրատեգն իրեն Apple-ի օգտատեր է անվանել
Samsung ընկերության ռազմավարական հարցերով գլխավոր տնօրեն Յեն Սոն MIT Technology Review-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ինքն օգտվում է Apple-ի արտադրանքից, որը Samsung-ի գլխավոր մրցակիցն է բջջային շուկայում, հայտնում է Лента-ն։
Սոն պատմել է, որ ունի Mac համակարգիչ, iPad պլանշետ, iPhone սմարթֆոն, նաև Samsung Galaxy սմարթֆոն։ Նա պարզաբանել է, որ օգտվում է Apple-ի տեխնիկայից տանը, իսկ Samsung-ի տեխնիկայից՝ աշխատավայրում։
Տնօրենը նշել է, որ Samsung-ի սարքերը գերազանցում են Apple-ի արտադրանքն իրենց տեխնիկական բնութագրերով, սակայն խոստովանել է, որ մրցակցի ուժեղ կողմերից է «էկոհամակարգը», օրինակ՝ iCloud ծառայությունը։
Samsung-ի սարքավորումները «կենտրոնացած են միայն իրենց վրա»,- նշել է Սոն, սակայն վստահեցրել, որ գործընկերների շնորհիվ ընկերությունը կշտկի իրավիճակը։










