2012-ի top 10 լուսանկարները ըստ Time-ի
Ամերիկյան Time հանդեսը առանձնացրել է 2012-ի 10 ամենա-ամենալուսանկարները: Դրանց շարքում մի քանի դրվագ վերաբերում են Միջին Արևելքի հակամարտություններին:
Աղբյուրը կից արձանագրում է, որ լուսանկարչության ամբողջ պատմության ընթացքում արված լուսանկարների 10 տոկոսն արվել է անցած տարի՝ հիմնականում շնորհիվ բջջային հեռախոսների:
Սակայն այս դեպքում ընտրվել են «ուժեղ հուզական ազդեցություն ունեցող աշխատանքները»:










