Ադելը՝ տարվա ամենակարևոր երաժիշտ. Billboard-ը հրապարակել է լավագույնների ցանկը

18:38 • 14.12.12

Billboard երաժշտական հանդեսը բրիտանացի երգչուհի Ադելին կոչել է 2012-ի ամենակարևոր երաժիշտ, հայտնում է Associated Press-ը: Ադելը տարվա երաժիշտների այս ցուցակը գլխավորում է արդեն երկրորդ տարին անընդմեջ: Երգչուհին Billboard-ի ցուցակում է իր 21 ալբոմի ադամանդյա տարբերակի շնորհիվ:

Ադելը նաև ամենակարևոր կին երաժիշտ է անվանվել: Տղամարդկանցից ամենակարևորը Ադելից հետո Դրեյքն է: One Direction-ը տարվա նոր կոլեկտիվն է, իսկ Maroon 5-ը տարվա լավագույն խումբը:


Հանդեսը հայտնել է նաև, թե որոնք են տարվա ամենակարևոր երգերը. նշվել են Gotye-ի Somebody That I Used to Know-ն, Կառլի Ռի Յեփսենի Call Me Maybe-ն և fun.-ի We Are Young-ը: