Ծաղկակաղամբը և բրոկկոլի կաղամբը կարող են ոչնչացնել քաղցկեղի որոշ տեսակներ

22:17 • 14.12.12

Միացությունը, որը հայտնաբերվել խաչածաղկավոր բանջարեղենի` ինչպես օրինակ բրոկկոլի կաղամբի կամ ծաղկաղամբի մեջ, կարող է կանխարգելել մանկական քաղցկեղի զարգացումը, գրում է The New Zealand Herald-ը: Միացությունը կոչվում է սուլֆորաֆան և ազդում է պինդ ուռուցքների վրա:


Ավելի վաղ գիտնականները արդեն հայտնաբերել էին, որ բանջարեղենի տվյալ խումբը նվազեցնում է որոշակի տիպի օնկոհիվանդությունների գոյացության հավանականությունը:


Այս անգամ, Բեյլորի բժշկական քոլեջի աշխատակիցները հաստատել են, որ սուլֆորաֆանը բուժում է սուր լիմֆոբլաստիկ լեյկոզը: Քաղցկեղի տվյալ տեսակը տարածված է երեխաների շրջանում, ասում է իմունոլոգիայի և պաթոլոգիայի պրոֆեսոր Դենիել Լակորազան: Մոտ 80% դեպքերում քաղցկեղը բուժման ենթարկվում է, սակայն մնում է 20%-ը: Դրանց հաջող բուժման համար համապատասխանում է սուլֆորաֆինի միջոցով այլընտրանքային թերապիան:


Գիտնականները տվյալ միացությունը առանձնացրել են բանջարեղենից և դրանով մշակել քաղցկեղի բջիջները: Իրականացվել է նաև ստուգողական փորձ առողջ բջիջների միջոցով:


Միացությունը կարողացել է ոչնչացնել քաղցկեղի բջիջները, իսկ առողջներին որևէ վնաս չի հասցնում: Կրծողների վրա կարարված փորձերը ևս հաստատել են միացության հակաքաղցկեղային ունակությունները: Այն ազդում է քաղցկեղի որոշակի պրոթեինների վրա:

 

Ծաղկակաղամբը և բրոկկոլի կաղամբը կարող են ոչնչացնել քաղցկեղի որոշ տեսակներ