Չինաստանում ավարտվել է աշխարհի ամենաերկար արագընթաց երկաթգծի կառուցումը
11:36 • 14.12.12
Չինաստանում ավարտվել է աշխարհի ամենաերկար արագընթաց երկաթուղային գծի կառուցումը, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
2 298 կմ երկարությամբ երկաթգիծը Չինաստանի մայրաքաղաքը կկապի հարավային Գուանդուն նահանգի վարչական կենտրոն Գուանչժոու քաղաքի հետ։
Պեկին-Գուանչժոու երթուղու գնացքների արագությունը կկազմի 350կմ/ժ։
Placeholder










