Dell-ը հրաժարվել է սմարթֆոններից

10:28 • 14.12.12

Dell ընկերությունն այլևս չի թողարկի սմարթֆոններ, հայտնում է Обозреватель-ը։ Այդ մասին հայտնել է ընկերության փոխնախագահ Ջեֆ Քլարկը Dell World համաժողովի ժամանակ, որը կայացել է Տեխասում, դեկտեմբերի 11-13-ը։

 

Սմարթֆոնների փոխարեն Dell-ը կկենտրոնանա պլանշետների և Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող սենսորային էկրանով համակարգիչների թողարկման վրա։ Այդ ՕՀ-ն արդեն օգտագործվում է Latitude պլանշետների և XPS նոութբուքերի համար։

 

Dell-ը կլինի սմարթֆոնների շուկայում որպես ծրագրային ապահովման մատակարար, հայտարարել է Քլարկը։


Ընկերությունը համակարգիչների՝ մեծությամբ երրորդ արտադրողն է՝ զիջելով միայն Hewlett-Packard և Lenovo ընկերություններին։
 

Dell-ը հրաժարվել է սմարթֆոններից