Հոլիվուդի Փառքի ծառուղում հայտնվել է դերասան Հյու Ջեքմանի աստղը

13:56 • 14.12.12

Հոլիվուդի Փառքի ծառուղում հայտնվել է ավստրալացի դերասան Հյու Ջեքմանի անվանական աստղը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Digital Spy պարբերականին։ Ջեքմանը հայտնի է «X մարդիկ», «Շատրվան» և շատ այլ ֆիլմերից։

 

Նրա աստղը 2 487-րդն է Փառքի ծառուղում։

 

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև դերասանի կինը և երկու երեխաները։ Ջեքմանին աջակցելու են եկել նաև նրա գործընկերները՝ դերասանուհիներ Էն Հեթեուեյը և Ամանդա Սեյֆրիդը։