2020թ. յուրաքանչյուր բնակչին բաժին կընկնի տվյալների 5.2 ԳԲ ծավալ
Ըստ Digital Universe տեղեկատվական կենտրոնի հերթական կանխատեսման՝ 2020 թվականին մոլորակի յուրաքանչյուր բնակչին բաժին կընկնի 5.2 գեգաբայթ տվյալներ: Ըստ կանխատեսման՝ այդ ժամանակ կհավաքվի մոտ 40 տրիլիոն գեգաբայթ թվային տեղեկույթ, գրում է slon.ru կայքը:
Նման արդյունքը կգրանցվի ըստ կանխատեսվումների, որ մինչև 2020թ. թվային տվյալները տարեկան կավելանան 200%-ով: Զեկույցի հեղինակները նշում են, որ թվային տվյալների մեծ մասը կստեղծվի սարքերի կողմից` մասնավորապես սարքերի միջև հաղորդակցությունն ապահովվելու ժամանակ:
Տվյալների ծավալների էական մեծացմանը կնպաստեն նաև այնպիսի գործոններ, ինչպես օրինակ կյանքի ապահովման տարբեր ինտելեկտուալ համակարգերը, արդյունաբերական կենտրոնները և այլն: Ներկայում այսպիսի տվյալները տվյալների ընդհանուր թվում փոքր տեղ են զբաղեցնում, սակայն IDC ընկերությունը կանխատեսում է, որ այդ տվյալները տարեկան կավելանան 33%-ով:
Digital Universe-ի հեղինակները նշում են, որ «թվային տիեզերքը» իր մեջ ներառում է տվյալների ողջ զանգվածը` հեռախոսային նկարներից, մինչև արտադրողական համակարգերի աշխատանքները ապահովելու համար նախատեսված տվյալներ:










