ՆԱՍԱ-ն շփոթել է Էվերեստն այլ լեռան հետ
ՆԱՍԱ-ն՝ Ամերիկյան տիեզերական գործակալությունը խառնել է Էվերեստը մեկ այլ լեռան՝ Նեպալի և Չինաստանի սահմանին գտնվող Սասեր Մուսթաղի հետ, հայտնում է BBC-ն:
Հենց այդ լեռան լուսանկարն էր հրապարակվել որպես Ջոմոլունգմայի պատկեր, բայց այժմ ՆԱՍԱ-ն ընդունել է սխալը:
ՆԱՍԱ-ն հետ էր կանչել արդեն իսկ տարածված լուսանկարը բոլոր աղբյուրներից այն բանից հետո, երբ սխալի կասկած էր առաջացել:
Մասնագետներից բացի, սխալ նկարի տարածման առիթով իրենց վրդովմունքն էին հայտնել նաև նեպալցիները սոցիալական կայքերում:










