Գալիք շաբաթ ՆԱՍԱ-ն 2 ռոբոտային սարք կուղարկի Լուսին
ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, ծրագրել է գալիք շաբաթ երկու ռոբոտային գիտական սարք ուղարկել Լուսին՝ նպատակ ունենալով պարզել, թե իրականում ինչ կա Երկրի արբանյակի մակերեսի տակ, հայտնում է Reuters-ը։
Gravity Recovery և Interior Laboratory կոչվող սարքերը վայրէջք կկատարեն երկուշաբթի, Լուսնի հյուսիսային բևեռի մերձակայքում գտնվող լեռան վրա։ Երկու վայրէջքները, որոնք տեսանելի չեն լինի Երկրից, տեղի կունենան գրեթե միաժամանակ՝ 20 վայրկյանի տարբերությամբ։
Մասնագետները նշել են, որ Լուսնի վրա իրականացվող հետազոտություններն արդեն 1 տարի է հաջողությամբ շարունակվում են, իսկ նշված տիեզերական սարքերի ուղարկումն էլ այդ հետազոտությունների հաջորդ փուլի շարունակությունը կլինի։










