2013-ին արևի ու լուսնի հինգ խավարում է սպասվում. Արեգ Միքայելյան

15:12 • 14.12.12

2013թ-ին տեղի կունենա հինգ խավարում, որից երկուսն՝ արևի, երեքը՝ լուսնի: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեց աստղագետ Արեգ Միքայելյանը: Նա նշեց, որ արևի խավարումներից մեկը կլինի եզակի:


«Նոյեմբերի 3-ին սպասվում է հիբրիդ խավարում, այսինքն՝ լրիվ օղակաձև խավարում: Այն հնարավոր կլինի տեսնել նաև Հայաստանում: Իսկ այս տարի տեղ էր ունեցել 6 խավարում, որոնցից չորսը՝ արևի, երկուսը՝ լուսնի: Արևի խավարումներից ոչ մեկը մեզ համար տեսանելի չէր, իսկ լուսնի խավարումներին կարելի էր հետևել ամբողջ գիշեր: Այս տարին նշանավորվեց Վեներայի անցումով՝ Արեգակի սկավառակի վրայով: Դա շատ հազվադեպ է պատահում: Նման բան կպատահի նաև 22-րդ դարում»,- ասաց նա:


Արեգ Միքայելյանը նաև տեղեկացրեց, որ ինչպես միշտ հաջորդ տարի ևս տեղի կունենան ասուպային հոսքեր կամ ինչպես ասում են՝ աստղաթափություն, որին Երևանում հետևել հնարավոր չի լինի: «Երևանը շատ լուսավորված քաղաք է, այդ պատճառով հնարավոր չի լինում հետևել: Պետք այդ օրը հնարավորինս քիչ բնակեցված տարածք գնալ»,- հորդորեց Արեգ Միքայելյանը՝ բնության գեղեցիկ տեսարանին հետևելու համար:
 

2013-ին արևի ու լուսնի հինգ խավարում է սպասվում. Արեգ Միքայելյան