«Անձրևի մարդը» ֆիլմի Buick ավտոմեքենան վաճառվել է 170,5 հազար դոլարով

14:25 • 15.12.12

Buick ավտոմեքենան (1949թ.), որով իրենց դժվարին ճանապարհորդությունն են իրականացրել Ամերիկայում «Անձրևի մարդը» հանրահայտ դրամայի գլխավոր հերոսներ՝ եղբայրներ Բեբիթները, աճուրդում վաճառվել է 170,5 հազար դոլարով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Heritage Auctions աճուրդի տանը։

 

Աճուրդի կազմակերպիչները կաբրիոլետն անվանել են ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը։ Buick Roadmaster Convertible ավտոմեքենանները թողարկվել են 1949թ-ից, իսկ արտադրությունից հանվել են 1996թ.-ին։


Թոմ Քրուզի և Դասթին Հոֆմանի գլխավոր դերակատարմամբ ռեժիսոր Բարի Լևինսոնի դրաման էկրաններին է հայտնվել 1988թ., արժանացել է «Օսկար», «Ոսկե Գլոբուս» և Բեռլինյան կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակներին։