Դեմիեն Հըրսթը 17 տարվա համագործակցությունից հետո դադարեցրել է Լարի Գագոսյանի հետ աշխատանքը

10:00 • 15.12.12

Մեր ժամանակների ամենասկանդալային արվեստագետներից մեկը՝ բրիտանացի Դեմիեն Հըրսթը, 17 տարվա արդյունավետ համագործակցությունից հետո դադարեցրել է հայազգի աշխարհահռչակ արտ-դիլեր Լարի Գագոսյանի պատկերասրահի հետ աշխատանքը, հայտնում է The Guardian-ը։

 

Գագոսյանն ու Հըրսթը համաշխարհային արվեստի ամենաազդեցիկ և ամենահարուստ մարդկանցից են և նրանց աշխատանքային հարաբերությունների ավարտը շատ անսպասելի եղավ արվեստասերների համար։

 

Հըրսթի գլխավորած Science Ltd ընկերության կողմից այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածվել, որում մասնավորապես ասվում է.«Դեմիեն Հըրսթը որոշել է դադարեցնել աշխատանքը «Գագոսյան» պատկերասրահի հետ։ Այս որոշումը համաձայնեցված է եղել 2 կողմերի միջև»։

 

Գագոսյանն իր հեթին նշել է, որ «իր համար մեծ պատիվ էր 17 տարի շարունակ աշխատել Հըրսթի պես արվեստագետի հետ և նրա աշխատանքերը ներկայացնել ամբողջ աշխարհով մեկ»։