ԱՄՆ Սպիտակ տունը պետք է ուսումնասիրի «Մահվան աստղ» ստեղծելու պահանջը

01:04 • 15.12.12

Ամերիկացիները կառավարությունից պահանջել են մինչև 2016թ. «Մահվան աստղ» ստեղծել` Լուսնի չափ մի տիեզերչական կայան, որը կկարողանա մոլորակներ ոչնչացնել:


Անհրաժեշտ քանակի ստորագրություններ է հավաքվել, որպեսզի Բարաք Օբամայի վարչակազմը պարտավոր լինի լրջորեն ուսումնասիրել այդ հարցը:

 

Տարօրինակ պետիցիան հավաքել է ավելի քան 25 000 ստորագրություն, այդ պատճառով, օրենքի համաձայն կառավարությունը իրավունք չունի հրաժարվել դրա դիտարկումից, գրում է CNET-ը:


«Եթե մենք կենտրոնացնենք մեր պաշտպանական ռեսուրսները տիեզերական անվտանգության վրա, մասնավորապես «Մահվան աստղ» կառուցելու նպատակով, դա հնարավորություն կտա աշխատատեղեր բացել կոնստրուկտորների, ինժեներների և հետազոտողների համար: Բացի այդ, հնարավորություն կտա բարձրացնել մեր երկրի մարտունակությունը», - ասվում է պետիցիայում:

 

Պետք է նշել, որ Forbes-ի հաշվարկներով, Լուսնի չափ մարտական տիեզերակայանի ստեղծման համար, որը համալրված կլինի մոլորակներ ոչնչացնելու ունակությամբ լազերով, կծախսվի 13 000 համաշխարհային ՀՆԱ:
Իսկ Լեխայի համալսարանի տնտեսագետ ուսանողները հաշվարկել են, որ նմանատիպ «Մահվան աստղ» կառուցելու համար անհրաժեշտ կլինի, նվազագույնը 800 000 տարի:

 

ԱՄՆ Սպիտակ տունը պետք է ուսումնասիրի «Մահվան աստղ» ստեղծելու պահանջը