Թուրքիան չի մասնակցի «Եվրատեսիլ-2013»-ին

12:04 • 15.12.12

Թուրքիան չի մասնակցի «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին, հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով TRT պետական հեռուստաընկերությանը։


Ըստ հեռուստաընկերության ներկայացուցիչների՝ պատճառն «անարդարությունն» է, որի հետևանքով մրցույթի եզրափակիչ փուլում են անմիջապես հայտնվում Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան և Իտալիան՝ առանց մասնակցելու կիսաեզրափակիչներին։

 

Պատճառ է նաև բերվում քվեարկության արդյունքների վրա հեռուստադիտողների ազդեցության նվազումը։

 

«Եվրատեսիլ-2013»-ը կանցկացվի Շվեդիայի Մալմյո քաղաքում, մայիսի 14-18-ը։ Շվեդիան մրցույթը կհյուրընկալի արդեն 5-րդ անգամ. վերջին անգամ երկրին հաղթանակ է բերել երգչուհի Լորինը՝ Euphoria երգով։

 

 

Արդեն մրցույթին մասնակցությունից հրաժարվելու մասին են հայտարարել մի շարք երկրներ, այդ թվում՝ Լեհաստանը Պորտուգալիան՝ ֆինանսական խնդիրների պատճառով։