ԱՄՆ-ում աճուրդում վաճառքի են հանվել դերասանուհի Գրետա Գարբոյի անձնական իրերը
Լոս Անջելեսում «Ջուլիենս» աճուրդի տունը ուրբաթ երկօրյա վաճառքի է հանել հայտնի հոլիվուդյան դերասանուհի Գրետա Գարբոյին պատկանող ավելի քան 800 իր, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Նմուշների թվում են դերասանուհու դիզայներական զգեստները, զարդերը, պայուսակները, լուսանկարները, կոշիկի հավաքածուները և այլ անձնական իրեր։
Վաճառքի առաջին օրը Գարբոյի երկրպագուները և պարզապես վինտաժային իրերի սիրահարները գնել են վաճառքի հանված իրերի մեծ մասը։ Աճուրդի գլխավոր նմուշներից մեկը կդառնա դերասանուհու զարդանախշված անկողինը, որը պատրաստված է տարբեր տեսակի փայտից։










