«Կասաբլանկա» ֆիլմի դաշնամուրը վաճառվել է ակնկալածից ցածր գնով (տեսանյութ)
Նյու Յորքում Sotheby's աճուրդի տանը 600 հազար դոլարով վաճառվել է «Կասաբլանկա» ֆիլմի նկարահանումների ժամանակ օգտագործված դաշնամուրը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
Աճուրդի տունն ակնկալում էր դաշնամուրի համար ստանալ մեկ մլն դոլար, սակայն նման գին վճարել ցանկացող գնորդ չի եղել։
Դերասան Դուլի Ուիլսոնը հենց այս դաշնամուրը նվագելով է կատարել «As Time Goes By» երգը, որը «Կասաբլանկա» ֆիլմի հերոսների՝ Ինգրիդ Բերգմանի և Համֆրի Բոգարտայի միջև սիրային ուղու հիմնական թեման է։










