Ամերիկացին ստեղծել է անծանոթի դիմանկարը՝ օգտագործելով 2.1 մլրդ կետ (լուսանկարներ)
Ամերիկացի Միգել Էնդարան իր յուրահատուկ տաղանդի շնորհիվ մի անծանոթի դիմանկար է ստեղծել, որը բաղկացած է 2.1 մլրդ կետիկներից, գրում է Oddity Central-ը։
Դիմանկարն ավարտին հասցնելու համար պահանջվել է 138 ժամվա անդադար աշխատանք։ Երիտասարդը պատմել է , որ 1 վայրկյանի ընթացքում «տեղադրել» է միջինում 4 կետիկ։ Այժմ այս բացառիկ դիմանկարը վաճառվում է համացանցում 90 դոլարով։
Էնդարան պատմել է, որ իր բնորդը՝ Բենջամին Քայլը, անօթևան է, և նկարի վաճառից ստացված համեստ գումարը կփոխանցի նրան։










