Սիրուշոն ներկայացրեց «ՊռեԳոմեշ» երգի տեսահոլովակը (տեսանյութ)
Երգչուհի Սիրուշոն Youtube-ի իր էջում ներկայացրել է վերջերս ներկայացրած «ՊռեԳոմեշ» երգի տեսահոլովակը։ Այն ներկայացվել է այսօր ժամը 00.05-ին, ինչի մասին Սիրուշոյի Facebook-ի էջում նախապես հայտարարվել էր։
Նշենք, որ մինչ այդ նա ներկայացրել էր երգի ձայնագրությունը, որը բավական բուռն արձագանք է գտել համացանցում և արժանացել մեծ քննարկումների։
Երգի նախնական տարբերակը, որը Youtube-ում հայտնվել է դեկտեմբերի 9-ին, անցած 5-6 օրերի ընթացքում արդեն իսկ հավաքել է շուրջ 125 հազ. դիտում, ինչը բավական բարձր ցուցանիշ է։ Համեմատության համար ասենք, որ 2012-ի ապրիլին կայացած Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ նրա I like it երգի կատարման տեսահոլովակը նրա Youtube-ի էջում անցած 8 ամիսների ընթացքում դիտվել է շուրջ 128 հազ. անգամ։
Երեկ Սիրուշոն Facebook-ի իր էջում մեկնաբանել էր իր նոր երգը։










