Այսօր Թեյի միջազգային օրն է
Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 15-ին բոլոր այն երկրները, որոնք ունեն թեյի առաջատար արտադրողների կարգավիճակ, նշում են Թեյի միջազգային օրը (International Tea Day), հայտնում է Calend.ru-ն։
Օրվա նպատակն է կառավարությունների և քաղաքացիների ուշադրությունը հրավիրել թեյի վաճառքի խնդիրների վրա։
Թեյի միջազային օրը նշելու որոշումը կայացվել է հենց դեկտեմբերի 15-ին, 2004թ.-ին Մումբայում (Հնդկաստան) և 2005թ.-ին Պորտե Ալեգրեում (Բրազիլիա) անցկացված Համաշխարհային հասարական ֆորումի արդյունքում։
Թեյի միջազային օրը հիմնականում նշում են այն երկրները, որտեղ թեյի արտադրությունը երկրի տնտեսության մեջ առաջատար տեղ է զբաղեցնում. դրանք են՝ Հնդկաստանը, Շրի Լանկան, Բանգլադեշը, Նեպալը, Չինաստանը, Ինդոնեզիան, Քենիան, Ուգանդան և այլն։










