Շուտով կսկսվեն Transformers 4 ֆիլմի նկարահանումները
Transformers ֆիլմում գլխավոր դերերից մեկը կատարող Մարկ Ուոլբորգը կիսվել է նոր նախագծի մանրամասնություններով: Ըստ նրա խոսքերի նոր ֆիլմի նկարահանումները, որտեղ կլինեն նոր հերոսներ՝ նոր դերասանների կատարմամբ, կսկվեն հաջորդ տարվա մայիսին, տեղեկացնում է FilmPro կայքը:
«Ինձ թվում, որ մենք կարող ենք ստեղծել իրականում արժեքավոր մի բան: Սա այն դեպքը չէ, երբ ամեն ինչ արդեն գրված է և մշակված, և քեզ մնում է կատարել քո դերը՝ հոնորար ստանալու համար: Սա կլինի իմ կյանքի ամենակարևոր դերը: Եվ սա իմ առաջին ֆիլմն է, որով հետաքրքրվեցին իմ երեխաները»,- նշում է դերասանը:
Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ ծրագրին միացել են 2 երիտասարդ և ոչ շատ հայտնի դերասանը: Twitch-ը տեղեկացնում է, որ բազմաթիվ փորձերից հետո դեր են ստացել ավստրիալացի Բրենտոն Տուեյտեսը և ամերկուհի Նիկոլա Պելտցը: 23-ամյա Տուեյտեսը հայտնի է հեռուսատեսային «Երկնագույն ծովածոցը» մելոդրամայում: Իսկ 18-ամյա Պելտցը նկարահանվել է «Տարերքների տիրակալը» և «Փոթորկի կենտրոնում» ֆիլմերում: Նա կկատարի Մարկ ՈՒոլբերգի աղջկա դերը, իսկ Բրենտոն Տուեյտեսը՝ նրա ընկերոջ դերը:
Թե որ երկրում է նկարվելու հայտնի ֆիլմի շարունակությունը, դեռևս հայտնի չէ: Վերջերս, ֆիլմի նկարահանման տեղականքի համար պատասխանատուն «հետախուզում» էր Թաիլանդը, սակայն կան տեղեկություններ, որ հեղինակները ուսումնասիրում են նաև Չինաստանի տարբերակը: Transformers 4 ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2014թ. հունիսին:










