Մարդու հավատարիմ ընկերը՝ հեծանվի հին մասերից (լուսանկարներ)

15:35 • 16.12.12

Գուցե հենց այս կենդանիներն են էվոլյուցիայի պակասող օղակը. գրում է բրիտանական Daily Mail-ը՝ ներկայացնելով բացառիկ «գազանների», հիմնականում՝ շների, հեծանվի մասերից, գլավորապես՝ շղթաների օղերից:


Դրանց
հեղինակը իսրայելցի կին արվեստագետ Նիրիթ Լևավն է, որը հին հեծանիվների մասերն օգտագործում է մարդու լավագույն ընկերոջ արձաններ կերտելու համար:


Չորս
երեխաների մայր 49-ամյա Լևավը նորաձևության դիզայներ է: Արվեստի գործեր է ստեղծում նաև այլ օգտագործված իրերից՝ բանալիներից մինչև օգտագործված էլեկտրական լամպեր:


Կոնկրետ
այս հավաքածուն անվանվել է How Wow: