Կիբորգների դարաշրջանը կսկսվի արդեն 2030թ-ից. կանխատեսում

08:20 • 16.12.12

Վերջին շրջանում առավել մասսայական դարձող ռոբոտացված արհեստական վերջույթները (նեյրոինտերֆեյսով պրոթեզներ) սկիզբ կդնեն «կիբորգների դարաշրջանի» կամ մարդու և մեքենայի միության, որը աստիճանաբար վերածվում է սիմբիոզի: Մի քանի տասնամյակ անց նման վերջույթները սովորական երևույթ կդառնան, իսկ նեյրոինտերֆեյսի հնարավորությունները կբազմապատկվեն, հաղորդում է CNews-ը:


Վերլուծաբանները նշում են, որ մարդը ոչ միայն կկարողանա մեքենանները իր մեջ ներմուծել, այլև հակառակը` ինքը ներկառուցվի մեքենայում:
Հավելյալ իրականության համակարգերը կկարողանան ապահովել նախկինում անհասանելի տեղեկությունների առավել մեծ ծավալի ներհոսք, իսկ մարդու փորձը, կրթությունը, ունակությունները և կարողությունները էականորեն կմեծանան:
Կիբորգների լայն տարածումը, ամենայն հավանականությամբ, ավելի հեռու ապագայի գործ է, սակայն այդ փոփոխությունների տեխնոլոգիական հիմքը կդրվի արդեն 2030թ.:


Նման կանխատեսում է պարունակվում ԱՄՆ Ազգային հետախուզության խորհրդի զեկույցում, որում նկարագրվում են երկարաժամկետ ռազմավարական գործընթացները մոտակա երկու տասնամյակի համար:


ԱՄՆ Ազգային հետախուզության խորհրդի վերլուծաբանները կարծում են, որ մարդու և մեքենայի կապը 2030թ. այնքան խորը կլինի, որ, օրինակ, մարդիկ կկարողանան իրենց մարմինները նույնքան հեշտ մոդիֆիկացնել, որքան հիմա հեշտ իրականացվում են կոսմետիկ վիրաբուժության գործողությունները:


Աչքի ցանցաթաղանթի իմպլանտանտները հնարավորություն կտան մթության մեջ տեսնել, իսկ առաջադեմ նեյրոինտերֆեյսները հնարավորություն կտան հեռավորության վրա կառավարել բարդ տեխնիկան, հիշել և մշակել տեղեկությունների հսկա քանակ:


Այս ամենը համադրված այնպիսի «մանրունքների» հետ, ինչպես գերմարդկային ֆիզիկական ուժը, ահռելի արագությունը և այլ հնարավորությունները, անհնարին են առանց օրգանիզմի արհեստական կատարելագործման:


Անվտանգության ոլորտում նման ահռելի փոփոխությունները կարող են նույնքան զանգվածային վերափոխումներ առաջացնել: Նոր վտանգներ ի հայտ կգան, կավելանա կիբերանվտանգության կարևորությունը, կտրականապես կաճեն բարձր տեխնոլոգիական բանակների հնարավորությունները:


Բացի այդ, ամերիկյան վերլուծաբանների զեկույցից կարելի է հասկանալ, որ եթե Ազգային հետախուզության խորհրդի կանխատեսումները ճիշտ են, ապա խզումը զարգացած և զարգացող երկրների միջև նույնքան խորը կդառնա, որ այն կարելի կլինի համեմատել քարե դարի մարդկանց և Տոկիոյի պես ժամանակակից մեգապոլիսի բնակիչների կենցաղի հետ:

 

Կիբորգների դարաշրջանը կսկսվի արդեն 2030թ-ից. կանխատեսում