Լոնդոնում կկազմակերպվի Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ժամանակակից արվեստի ցուցահանդես

22:40 • 16.12.12

Sotheby’s ցուցահանդեսային և աճուրդային տան կողմից 2013թ. մարտի 4-12 Լոնդոնում առաջին անգամ կկազմակերպվի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ժամանակակից արվեստի ցուցահանդես-վաճառք, տեղեկացնում է Грузия Online կայքը:


«Խաչմերուկում» անունը կրող ցուցահանդեսում կտեղադրվեն տարբեր արվեստագետների մոտ 50 աշխատանքներ, ովքեր ներկայացնելու են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղըրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Նրանք ներկայացնելու են 1960-ականների նոնկոնֆորմիզմից և սոցիալական ռեալիզմից մինչև ժամանակակից արվեստի գործեր:


Ըստ Sotheby’s-ի ռուսական բաժնի կառավարիչ Ջո Վիկերի խոսքերի, այս նոր, սկզբունքային ցուցահանդեսը կներկայացնի տարածաշրջանի գեղարվեստական բազմազանությունը, որտեղ պատմությունը միաձուլվում է նոր ժամանակների հետ: