Սիրուշոյի «Պռեգոմեշ» երգի տեսահոլովակը YouTube-ում 24 ժամվա ընթացքում դիտվել է մոտ 75 000 անգամ (տեսանյութ)

00:25 • 16.12.12

Երգչուհի Սիրուշոյի «Պռեգոմեշ» երգի տեսահոլովակը YouTube-ի պաշտոնական էջում ներկայացնելուց հետո 24 ժամվա ընթացքում դիտվել է շուրջ 75 000 անգամ։


Նշենք, որ տեսահոլովակի պրեմիերան Սիրուշոն արեց Youtube-ի իր էջում՝ երեկ ժամը 00.05-ին, ինչի մասին նա Facebook-ի իր էջում նախապես հայտարարել էր։


Նշենք, որ մինչ այդ նա ներկայացրել էր երգի ձայնագրությունը, որը բավական բուռն արձագանք է գտել համացանցում և արժանացել մեծ քննարկումների։

Երգի նախնական տարբերակը, որը Youtube-ում հայտնվել է դեկտեմբերի 9-ին, անցած 5-6 օրերի ընթացքում հավաքել է շուրջ 125 000 դիտում։ Սա ևս բավական բարձր ցուցանիշ է։ Բայց ինչ խոսք, վերջին ներկայացվածի ցուցանիշն ավելի լավն է։


Համեմատության համար ասենք, որ 2012-ի ապրիլին կայացած Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ նրա I like it երգի կատարման տեսահոլովակը նրա Youtube-ի էջում անցած 8 ամիսների ընթացքում դիտվել է շուրջ 128 հազ. անգամ։


Նախօրեին Սիրուշոն Facebook-ի իր էջում մեկնաբանել էր իր նոր երգը։