Պեդրո Ալմոդովարը կատակերգություն է նկարահանել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող ուղեկցորդների մասին (տեսանյութ)

13:55 • 17.12.12

Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը, ով առավելապես հայտնի է իր դրամատիկ ժանրի ֆիլմերով, նկարահանել է «Ուղևորներ-սիրեկաններ» կատակերգությունը՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող ուղեկցորդների կյանքի և աշխատանքի մասին, հայտնում է filmpro-ն։ 

 

Ֆիլմի սյուժեն դեռևս հայտնի չէ, սակայն տեսանյութից և ֆիլմի անվանումից պարզ է դառնում, որ այն կպատմի իսպանացի ուղեկցորդների դժվար աշխատանքային առօրյայի մասին, ովքեր առանց խմիչքի և թմրանյութերի ի վիճակի չեն դուրս գալ «այդ վայրենիների» մոտ, այսինքն՝ ուղևորների։

 

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Պենելոպա Կրուսը, Անտոնիո Բանդերասը և Պազ Վեգան։ Եվրոպական վարձույթում ֆիլմը կհայտնվի 2013թ. գարնանը։