Չինաստանում վաճառվել է 2 մլն iPhone 5՝ վաճառքի առաջին օրերի ընթացքում

11:37 • 17.12.12

Չինաստանում Apple ընկերությունը վաճառել է ավելի քան 2 մլն iPhone 5 սմարթֆոն վաճառքի առաջին 3 օրվա ընթացքում, հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով ընկերության կայքում տեղադրված հաղորդագրությունը։

 

«Չինաստանը շատ կարևոր շուկա է մեզ համար, և սպառողներն անհամբերությամբ սպասում են Apple-ի արտադրանքին»,- հաղորդագրության մեջ նշել է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը։

 

Apple-ն ունի պայմանագրեր չինական մի քանի օպերատորների հետ, սակայն մինչ այժմ պայմանագիր չի կնքել China Mobile-ի հետ, որն աշխարհի խոշորագույն օպերատորն է բաժանորդների թվով։

 

Ինչպես նշվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում, դեկտեմբերի վերջին iPhone 5-ը հասանելի կլինի ավելի քան 100 երկրում։
 

Չինաստանում վաճառվել է 2 մլն iPhone 5՝ վաճառքի առաջին օրերի ընթացքում