Չիտայում ավարտվել են հայկական մշակույթի օրերը
ՌԴ Չիտա քաղաքում տոնական համերգով ավարտվել են հայկական մշակույթի օրերը, հայտնում է chita.rfn.ru-ն։
Տոնական համերգը մեկնարկել է Զաբայկալյեում բնակվող հայ ջութակահար Գրիգոր Վարդանյանի կատարմամբ:
Զաբայկալյեի հայերի միության նախագահ Վլադիմիր Մարկոսյանը նշել է, որ իրենք ձգտում են հրավիրել բոլոր ազգային փոքրամասնություններին՝ ոչ միայն հրեական համայնքին, կամ գերմանացիներին։
«Մենք ունենք մեծ ընկերական ընտանիք։ Եվ դա շատ կարևոր է, քանի որ Զաբայկալյեն օրինակելի շրջան է, որտեղ կողք կողքի բնակվում են տարբեր ազգություններ»,- ասել է նա։
Շարան և Մեյրո պարերին պրոֆեսիոնալ պարողների հետ նույն բեմում է հայտնվել նաև հանդիսատեսը։ Ներկաների համար նաև վարպետության դաս է անցկացվել՝ բացատրելով արվեստի բոլոր նրբությունները։
Զաբայկալյեում հայկական մշակույթի օրեր սկսել են անցկացվել 2003թ.-ից։










