Սիրիան՝ առաջին գծից. Time-ի ֆոտոշարքը

17:07 • 17.12.12

Ամերիկյան Time հանդեսը նոր ֆոտոշարք է հրապարակել Սիրիայից: «Սիրիան՝ առաջին գծից» խորագրով աշխատանքների հեղինակը Նարսիսո Կոնտրերասն է:

 

Ըստ հանդեսի՝ անցած տարի բազմաթիվ հոյակապ լուսանկարիչներ են աշխատել Սիրիայում՝ «աշխարհի ուշադրությունը հրավիրելով Հալեպի, Հոմսի և Սիրիայի այլ քաղաքների սարսափների վրա»:

 

Սակայն նրանց շարքից Time-ն առանձնացնում է հատկապես մեքսիկացի Կոնտրերասին, ով «կարողացել է լուսաբանել ու զտել մեր ժամանակների նշանային մարտերի՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի սարսափները»:

 

Associated Press-ը նկատել է, որ նա կարողանում է անգամ պատերազմական պայմաններում ստեղծագործ մոտեցում դրսևորել:

 

37-ամյա Կոնտրերասը լուսանկարչություն և փիլիսոփայություն է ուսանել, աշխատել է մի շարք թեժ գոտիներում: