ԱՄՆ-ում Գրետա Գարբոյի սնդուկը վաճառվել է 37,5 հազար դոլարով
ԱՄՆ-ում կայացած աճուրդում 37,5 հազար դոլարով վաճառվել է հոլիվուդյան դերասանուհի Գրետա Գարբոյին պատկանող Louis Vuitton ապրանքանիշի ճանապարհային սնդուկը, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով The Washington Post-ին։
Ընդհանուր առմամբ Juliens Auctions աճուրդի տան կազմակերպած աճուրդում ներկայացվել է մոտավորապես 800 նմուշ, որոնց թվում՝ դերասանուհու անձնական իրերը, փաստաթղթերը և լուսանկարները։
Վաճառքից ստացված եկամուտը կազմել է 1,6 մլն դոլար, ինչը երեք անգամ գերազանցել է իրերի նախնական արժեքը։
Louis Vuitton ապրանքանիշի ավանդական գույներով ճանապարհային աքսեսուարը դարձել է աճուրդի ամենաթանկ իրը։
Գարբոյի 1964թ. ստացած ամերիկյան անձնագիրը վաճառվել է 15 հազար դոլարով, իսկ 1930-ականների սև թավշյա զգեստը՝ գրեթե 14 հազար դոլարով։










