Մեծ հադրոնային կոլայդերի աշխատանքը դադարեցվել է մինչ 2015թ.
Մեծ հադրոնային կոլայդերը (ՄՀԿ) «մեկնել է երկարատև արձակուրդի», ինչն արվել է այն ավելի ժամանակակից և հզոր դարձնելու նպատակով, հայտնում է РИА-Новости-ն։
ՄՀԿ-ն կվերսկսի իր աշխատանքը 2015թ., սակայն մինչ այդ 2013թ. սկզբին՝ հունվարի 14-ից մինչև փետրվարի 10-ը, կոլայդերում կիրականացվի կարճատև գործողություն, որի ընթացքում կիրականացվի կապարի պրոտոնների և միջուկների բախումը։
Մեծ հադրոնային կոլայդերը, որը ստեղծվել է տարբեր երկրների գիտնականների կողմից, Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության տարածքում, տարրական մասնիկների՝ աշխարհի ամենամեծ արագացուցիչն է։
Այն նախատեսված է ֆիզիկայի հիմնարար օրենքների վերաբերյալ սկզբունքայնորեն նոր տեղեկություններ ստանալու համար։ Դրա կառուցումն արժեցել է 6 մլրդ եվրո։
Կոլայդերի շահագործումը, որը տեղի ունեցավ 2008թ., մամուլում առաջացրեց մտավախությունների մեծ ալիք, և վարկածներից մեկի համաձայն՝ կոլայդերում պրոտոնների բախման հետևանքով կարող է առաջանալ սև խոռոչ, որը կարող է կուլ տալ Երկիրը։ 2012թ. ՄՀԿ-ն իրականացրեց իր գլխավոր առաջադրանքը՝ ֆիզիկոսներին հաջողվեց հայտնաբերել նոր մասնիկի գոյությունը վկայող հետքերը, որոնք կոչվում են Հիգսի բոզոն։










