BMW 6 Series Gran Coupe-ն վերամարմնավորել են Hamann-ի մասնագետները (լուսանկարներ)

22:35 • 17.12.12

Hamann Motorsport թյունինգային ատելյեն, որը մասնագիտացած է հիմնականում BMW մակիշի մոդելների կատարելագործման մեջ, ներկայացրել է «չոստդռնանի կուպե» համարվող BMW 6 Series Gran Coupe-ի վերափոխման սեփական պաշտոնական փաթեթը, հաղորդում է vesti.ru-ն:


BMW –ի 6-րդ սերնդի ներկայացուցիչը առավել ագրեսիվ արտաքին, նոր անվահեծեր և ավելի սոլիդ ձայն է ստացել:
Ինչպես ասում են Hamann-ում, նախածգի նպատակն էր BMW Gran Coupe-ի էքստերյերին ավելի սպորտային և անհատական շունչ հաղորդելն էր:

 

Այդ նպատակով Gran Coupe-ն համալրվել է նոր աերոդինամիկ փաթեթով, այլ անվահեծերով և կատարելագործված կախոցներով:


Նոր դիմային բամպերը խոշոր օդակլանիչներ է ստացել և լուսադիոդային թելեր, որոնք միասին առավել ագրեսիվ «դեմք» են տալիս մեքենային: Կարբոնային կապոտը, որի վրա հովացման խոռոչներ կան, բավականին նվազեցնում է կուպեի «թռիչքային» քաշը: Իսկ դիֆուզորով համալրված հետևի բամպերը և ոչ մեծ հակաթևը ավելացնում են սեղմման ուժը և բարձրացնում մեքենայի կայունությունը:


Մեքենան ստացել է Anniversary Evo Hyper Black սերիայի 21 դույմանոց անվահեծեր: Բացի այդ, նոր զսպանակների հաշվին 30մմ իջեցվել է կուպեի ծանրության կենտրոնը, որի շնորհիվ այն ավելի վստահ է հաղթահարում բարդ ոլորաններն ու շրջադարձերը:


Hamann-ում պնդում են, որ մեքենայի ներքին հարդարանքի էլ ավելի հարուստ կատարելագործման հնարավորություններ են նախապատրաստել. կկիրառվեն թանկարժեք փայտատեսակների փայլակ դետալներ, բարձրորակ կաշի, ալկանտարա, փայլակ ալիումին և այլ շքեղություններ:

 

BMW 6 Series Gran Coupe-ն վերամարմնավորել են Hamann-ի մասնագետները (լուսանկարներ)