Nokia-ն ներկայացրել է Lumia 505 սմարթֆոնը

16:06 • 17.12.12

Nokia-ն ներկայացրել է ոչ թանկարժեք Windows սմարթֆոնը՝ Lumia շարքից, հայտնում է Вести-ն։ 


Ինչպես նշվում է ընկերության կայքում, 505 համարի մոդելը նախատեսված է մեքսիկական Telcel բջջային օպերատորի համար։ Նորույթի գլխավոր առավելություններն են 3.7 դյույմանոց AMOLED որակյալ դիսփլեյը (800х400) և 8-մեգապիքսելանոց տեսախցիկը։

 

Նորույթը կթողարկվի կարմիր, վարդագույն կամ սև պատյանով և վաճառքում կհայտնվի մի քանի շաբաթվա ընթացքում։

 

Lumia-ն ունի երկու գլխավոր թերություն. այն ունի ընդամենը 4 գիգաբայթ հիշողություն, ինչը ժամանակակից չափանիշներով չափազանց քիչ է։ Եվ երկրորդ, հեռախոսը կստանա Windows Phone 7.8 տարբերակը։

Հեռախոսի արժեքը, որը շատ թանկ չի լինի, և վաճառքի ստույգ ամսաթիվը Nokia-ն կհայտարարի ավելի ուշ։
 

Nokia-ն ներկայացրել է Lumia 505 սմարթֆոնը