Sony-ն գերհզոր սմարթֆոն է նախապատրաստում
Sony ընկերությունը 2013թ. համար նախապատրաստել է գերհզոր սմարթֆոն: Նորույթին, որը կկարողանա ժամանակակից առաջատար սմարթֆոններից կրկնակի անգամ ավելի արտադրողականություն ապահովել, վերագրվում է 5 դույմանոց Full HD (1080p) սենսորային դիսպլեյ, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն և 16 Մեգապիքսել տեսախցիկ, հաղորդում է vesti.ru-ն:
Sony-ի նոր սմարթֆոնում առաջին անգամ է կիրառվում մրցակցի` Samsung-ի քառամիջուկ Exynos 5 պրոցեսորը:
Բացի այդ «խելացի» հեռոխոսը 128 գիգաբայթ ներկառուցված հիշողություն կունենա: Դա կրկնակի ավել է հիմնական միցակիցների` iPhone-ի կամ Galaxy S III-ի հիշողությունից:
Ինչպես նաև, սարքը պաշտպանված կլինի փոշուց և խոնավությունից հատուկ կորպուսի շնորհիվ:
Հստակ չէ միայն, թե հաջորդ տարվա համար Sony-ն միայն մեկ նման հզոր սարք է պատրաստում, թե միանգամից մի քանի: Հավանական է, որ ընկերության ապագա դրոշակակիր մոդելի բնութագրերը կարող են վերաբերել Yoga (C6603) մոդելին, կամ, այլ վարկածով, ինֆորմացիոն նոր «արտահոսքը» վերաբերում է լրիվ նոր սարքի:










