Կայունության արձան Եկատերինբուրգում՝ ոստիկանների վահաններից և ոսկե աթոռից (լուսանկարներ)

16:43 • 17.12.12

Սթրիթարտի ռուսաստանցի ներկայացուցիչ Տիմոֆեյ Ռադյան Եկատերինբուրգում ստեղծել է «Կայունություն» արձանը՝ օգտագործելով ոստիկանական վահաններ: Այս մասին հայտնում է Russia Today-ը:


Այս կերպ արվեստագետն իր խոսքն է ասել Ռուսաստանում սկիզբ առած բողոքի ցույցերի միամյակի առիթով: Դրա համար նրան պահանջվել է 55 վահան, որոնք, ըստ նրա, ասոցացվում են Պուտինի՝ Ռուսաստանում կայունության գաղափարի հետ:

 

Իրենից փերֆորմանս է ներկայացրել նաև բուն ինստալյացիայի ստեղծման գործընթացը: Դիմակավոր մարդիկ ու կարմիր գորգ, իսկ վերջում նաև ոսկե աթոռ, որը վերամբարձ կռունկի միջոցով տեղադրվել է բուրգ հիշեցնող վահանների գլխին:

Սակայն տեղի քամիները թույլ չեն տվել, որպեսզի «Կայունություն»-ը կայուն մնա: