Twitter-ի օգտատերերը կարող են ներբեռնել իրենց հաղորդագրությունների արխիվը
Հեղինակավոր Twitter ծառայությունը թողարկում է նոր գործառույթ, որը թույլ կտա օգտատերերին ներբեռնել իրենց հաղորդագրությունների արխիվը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով TechCrunch կայքին։
Այս գործառույթը հասանելի է դեռևս օգտատերերի մի մասին, սակայն մոտ ժամանակում այն կհայտնվի բոլոր օգտատերերի մոտ։
«Դուք կարող եք պահանջել ձեր տեղեկատվության նիշքը (ֆայլ)՝ սկսած առաջին գրառումից։ Հղումը կուղարկվի ձեր էլեկտրոնային հասցեին, երբ նիշքը պատրաստ լինի ներբեռնման համար»,- ասվում է նոր գործառույթի նկարագրության մեջ։










